Jump to content

Վեզլեի աբբայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեզլեի աբբայություն
Vézelay Abbey*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ֆրանսիա
Տիպ մշակութային
Չափանիշներ (i), (vi)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3 նստաշրջան)
Համար 84
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Վեզլեի աբբայություն՝ Սբ. Մարիամ Մագդաղենացու աբբայություն, որը գտնվում էր Բուրգունդիայի Վեզլե գյուղում։ Այն միջնադարյան Եվրոպայի ուխտագնացության խոշոր կենտրոններից մեկն է։ 1920 թվականիցից սկսած ունի փոքր բազիլիկ եկեղեցու կարգավիճակ, իսկ 1979 թվականից պաշտպանված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ որպես մարդկության Համաշխարհային ժառանգության հուշարձան։

Վեզլեում (Վերչելլե, լատիներենից Vercellus) բենեդիկտական աբբայության մասին առաջին տեղեկությունները վերագրվում են 9-րդ դարին[1]։ Նախկինում այս տարածքում, որը պատկանում էր կոմս Ժիրար դե Ռուսսիլիոնին, կար երկու մենաստան, որոնք կործանվեցին արաբների և նորմանների հարձակումներից 8-9-րդ դարերում։ 11-րդ դարի կեսերին հայտարարված էր, որ Սբ․ Մարիամ աբբայությունում գտնվում են Մարիամ Մագդաղենացու մասունքները, իբրև այն բերել է եկեղեցու հիմնադիրը Սուրբ Երկրից։ Ամբողջ Եվրոպայից ուխտագնացություններ կազմակերպեցին դեպի Վեզլե։ Սովորաբար նրանք շարունակվում էին դեպի հյուսիս-արևմուտք՝ Գալիսիա, Հակոբոս առաքյալի դամբարան այսպես կոչված Լիմոժյան ճանապարհով (Հակոբոս առաքյալի ճանապարհ)։

Որպեսզի բոլոր ուխտագնացները տեղավորվեն, 1104 թվականից սկսվեց նոր բազիլիկի կառուցումը Ռոմանական ճարտարապետության ոճով։ Կառուցողական աշխատանքները ֆինանսավորվում էին մենաստանի գյուղացիներից հավաքված հարկերի միջոցով։ Գյուղացիական ապստամբությունների ժամանակ սպանվեց աբբայության հովիվը։ Չնայած դրան, եկեղեցու կառուցումը շարունակվեց։ 1132 թվականին Իննոկենտիոս II պապը լուսավորեց տաճարի ընդարձակ միջանցքը։ Եկեղեցու նավը մի քանի անգամ այրվեց, վերջին անգամ՝ 1165 թվականին, որից հետո վերակառուցվեց։ Եկեղեցին զարդարվեց քանդակներով, որոնք պատմում էին Մարիամ Մագդաղենացու դերի մասին մարդկության փրկության համար։

Վեզլեի աբբայությունը ծառայում էր որպես կարևոր հավաքատեղի էր անհավատներից Սուրբ երկիրը ազատագրելու համար։ Հենց այստեղ Զատիկի ժամանակ 1146 թվականին Բերնարդ Քլերվոսացին Լուի VII թագավորի առաջ արտասանեց ոգևորիչ ճառ՝ հորդորելով սկսել երկրորդ Խաչակրաց արշավանքները։ 1190 թվականին Ռիչարդ I Առյուծասիրտը և Ֆիլիպ II Օգոստոսը մինչև Խաչակրաց երրորդ արշավանք սկսելը Վեզլեում անցկացրեցին երեք ամիս։ 1166 թվականին Սուրբ Հոգու օրը անգլիացի արքեպիսկոպոս Սուրբ Թոմաս Բեկետը քարոզով հանդես եկավ Վեզլեում։ Վեզլեյան աբբաները պայքարում էին իրենց անկախության համար Ֆեոդալներից (մասնավորապես Նևերյան կոմսերից)՝ որպես սյուզերեն ընդունելով միայն Հռոմի Պապին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Historique 9ème-13ème siècles – Basilique de Vézelay» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեզլեի աբբայություն» հոդվածին։